Իրանը Սիրիայում հրթիռային հարվածներ է հասցրել Ահվազի ահաբեկչության կազմակերպիչներին
International newsԻրանի «Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսը հոկտեմբերի 1-ի առավոտյան Սիրիայում հրթիռահարվածներ Է հասցրել Եփրատ գետից արեւելք ընկած տարածքին, որտեղ, ինչպես պնդվում Է , գտնվում Էին իրանական Ահվազում իրականացված ահաբեկչության կազմակերպիչները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Fars գործակալությունը:
Նրա տեղեկատվությամբ՝ ահաբեկիչներին հարվածներ հասցնելիս գործի են դրվել բալիստիկ հրթիռներ: Սեպտեմբերի 22-ին Ահվազում ահաբեկչական գործողություն Է կատարվել զորահանդեսի ժամանակ: Մարդկանց վրա կրակ են բացել անհայտ զինված անձնիք, որոնք գտնվում Էին տրիբունայի հետեւում: Զոհվել Է առնվազն 29 մարդ, վիրավորվել է շուրջ 60 մարդ: Իրանի Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենիեն հայտարարել Է, որ Ահվազում ահաբեկչությունը կազմակերպվել Էր Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից ԱՄՆ-ի աջակցությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: