ՀՀ ԿԳՆ-ն ներկայացրել է դպրոցներում աշնանային արձակուրդի ժամանակացույցը
SocietyՈւսումնական տարվա ընթացքում 2-12-րդ դասարարանների աշակերտներին աշնանային արձակուրդ կտրամադրվի 2018թ. հոկտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 4-ը:
«Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին աշնանային արձակուրդ կտրամադրվի 2018 թվականի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը ներառյալ: Միաժամանակ նշենք, որ առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը կտևի հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 4-ը ներառյալ»,- ասված է ՀՀ կրթության և գիտության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: