Yerevan, 14.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թոնիրը, բուրդ մանողներն ու տիկնիկ գործողները. հազարամյակներից՝ մերօրյա Փշատավան

Society

Մի բակում՝ դարբնոց ու դարբին, մյուսում՝ ասեղնագործություն: Մի բակում՝ կարպետ գործողներ, մյուսում՝ թոնիր ու լավաշ թխողներ, մեղր քամողներ ու խնոցի: Մեկ այլ տեղ էլ տիկնիկներ են գործում, ձեռքով բուրդ մանում: Հազարամյակներ հետ չենք գնացել, մեր օրերն են, Արմավիրի մարզի սահմանամերձ Փշատավան գյուղն է՝ Արաքս գետի ձախ ափին: Հենց այստեղ անցկացվեց «1000 տարվա գյուղամեջ» փառատոնը, որի նպատակներից մեկը նաև վերոնշյալ ավանդույթներին կենդանություն տալն է:

Նշվածներից շատ ավանդույթներ մեր կենցաղից դուրս են մնացել, բայց Փշատավանում դեռ կան մարդիկ, ովքեր անգամ հազարամյակներ հետո նախնիների ստեղծած մշակույթը կրողն են:

Օրինակ են տիկին Անահիտի հայրական տունն ու տան անդամները: Փողոցի ծայրից արդեն լավաշի բույր էր գալիս: Մտովի իսկապես մեր պատկերացրած հազարամյակներում էինք՝ լավաշ թխելու արարողությանը, որը պարուրված էր տան տերերի անսահման հյուրասիրությամբ: 

«Գյուղում օրը մեջ լավաշ են թխում: Հիմա համարյա ամեն օր թխում են՝ ամբողջ գյուղն է առնում: Լրիվ ձեռքով են շաղում՝ ոչինչ մեքենայացված չէ: Համի գաղտնիքը հենց դա է, դրա համար էլ ձեռքով ենք նախատեսել»,– Orer.am–ին պատմեց տիկին Անահիտը:

Մյուս բակում էլ մեղվապահն է՝ և՛ մեղր է քամում, և՛ միաժամանակ Երևանից ժամանած հյուրերին բացատրում գործընթացի բնույթը: 

«Հիմա մեղրը որպես սննդամթերք չի դիտվում, գնում են՝ այն դիտարկելով որպես առողջության գրավական»,–ասում է մեղվապահն ու ընդգծում մեղվապահության մեջ ազնիվ լինելու կարևորությունը: Գյուղի դարբին Մարատն էլ պապերից եկած դարբնությունն է ժառանգել: Ե՛վ պատմում է գործի մասին, և՛ հասցնում ցույց տալ աշխատանքը: Ասում են՝ գիտականորեն ապացուցված է, որ Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքից հետո պատմական Արմավիրի տարածաշրջանն աշխարհում երկրորդն է, որն ամենաշատ արևային օրերն ունի: Երևի սա պատահական չէ, որովհետև գյուղի մարդկանց մեջ հենց այդ երկարատև արևի ջերմությունն է: Այդ ջերմությունը նաև նրանց ստեղծած բերք ու բարիքի մեջ է, որովհետև լավաշի, խաղողի ու մեղրի համն իսկապես ուրիշ է: 

Երևի պատահական չէ նաև փառատոնի հեղինակի և կազմակերպչի այն համոզմունքը, որ մշակույթ ներկայացնելու համար առաջին հերթին պետք է միջավայրը բնական լինի: Փառատոնը երրորդ տարին է անցկացվում, բայց Փշատավանում առաջինն է: 

«Փառատոնի նպատակը մշակութային կյանքն ակտիվացնելն է, մշակութային կյանքի միջոցով հասարակական մտածողության վրա ազդեցություն ունենալը, զբոսաշրջության զարգացումը: Իմ խնդիրը նաև մշակույթի նկատմամբ ջերմ վերաբերմունքը վերակենդանացնելն է: Առաջին հերթին՝ մշակույթը ներկայացնելու համար պետք է միջավայրը բնական լինի, ես դժվար եմ մարսում արհեստականորեն կազմակերպված միջոցառումները: Կարևոր է, որ զբոսաշրջությունը չզարգանա արհեստածին իրադարձությունների հիման վրա: Կարևոր է, որ այն զարգանա բնական միջավայրին կյանք տալու միջոցով, այն միջավայրի, որի մեջ մեր ժողովուրդը ապրել է հազարամյակներ շարունակ: Այդ մշակույթը դարերով ու հազարամյակներով եղել է մեր հասարակության կենսակերպը, մտածողության ոճը»,– Orer.am–ի հետ զրույցում ասաց փառատոնի հեղինակ և կազմակերպիչ Կարինե Փանոսյանը՝ ընդգծելով, որ, ցավոք, այսօր այդ առումով որոշակի խնդիրներ կան:

«Մշակույթի նկատմամբ մեր զգայական կարևորագույն հատկանիշները մենք այսօր կարծես թե կորցրել ենք: Այս պահին ինձ համար կարևոր է առաջին հերթին արթնացնել այդ հարցերը, որից հետո էլ Հայաստան բերել զբոսաշրջիկների ու ներկայացնել այն ահռելի ժառանգությունը, որը մենք ունենք և որը կարող ենք կենսակերպ դարձնել»,–նշեց նա:

Կարինե Փանոսյանը շեշտեց, որ փառատոնի կազմակերպչական հարցում իրեն օգնել է Փշատավանում ապրող Լիլիթ Գրիգորյանը: «Նա փառատոնի շարժիչ ուժն էր, ու ամենածանր գործն ինքն արեց՝ կարողացավ մի գործի շուրջ միավորել գյուղի բնակիչներին։ Մարդը մենակ ոչնչի պիտանի չէ: Իրար օգնելով միայն կարող ենք ինչ–որ բանի հասնել: Եթե դու չես ապրում համայնքում, տեղում բարձր մակարդակով միջոցառում չես կարող իրականացնել: Ուստի այստեղ շատ կարևոր էր մարզում ունենալ մեկին, ում վստահում ես և ով կարող է իր վրա վերցնել այնպիսի ծանր աշխատանք, ինչպիսին միջոցառում կազմակերպելն է»,–ասաց նա՝ ընդգծելով նաև Արմավիրի մարզպետարանի, ինչպես նաև Փշատավանի գյուղապետարանի աջակցության մասին: 

«Որպես Արմավիրի մարզպետ, ինձ համար բավականին մեծ պատիվ է, որ մեր գեղեցիկ համայնքում կազմակերպիչների ու համայնքապետի մեծ ջանքերի շնորհիվ կարողացանք ունենալ նման փառատոն»,–փառատոնի բացման իր ելույթում ասաց Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը՝ ընդգծելով, որ այսուհետ փառատոնը շարունակական բնույթ է կրելու՝ յուրաքանչյուր սեպտեմբերի վերջին կիրակի օրը Փշատավան համայնքի օրն է նշվելու:

Աննա Բադալյան

Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in Ljubljana