Իրաքյան Քրդստանի կառավարության նախկին ղեկավար Բարհամ Սալեհն ընտրվել է Իրաքի նախագահի պաշտոնում
International newsԻրաքի խորհրդարանը նոր նախագահ է ընտրել. նոր նախագահ է դարձել Իրաքյան Քրդստանի կառավարության նախկին ղեկավար Բարհամ Սալեհը, որի թեկնածությունն առաջադրել էր «Քրդստանի հայրենասիրական միություն» կուսակցությունը, այս մասին հայտնում է «Ալ Սումարիա» հեռուստաալիքը:
Հայտնի է, որ Քրդստանի կառավարության ղեկավարի պաշտոնը Սալեհը զբաղեցրել է 2009-ից 2013 թվականն ընկած ժամանակահատվածում:
Նշվում է, որ Իրաքի խորհրդարանը ստիպված է եղել նախագահ ընտրելու համար քվեարկել երկու անգամ, քանի որ առաջին փորձի ժամանակ առաջադրված թեկնածուներից ոչ ոք չի կարողացել հավաքել ձայների անհրաժեշտ քանակը:
Քվեարկությանը մասնակցել է 265 պատգամավոր, այն ընթացել է փակ ձևաչափով: