Իրանը հերքում է Ֆրանսիայում ահաբեկչական հարձակման կազմակերպման հետ առնչություն ունենալու մասին մեղադրանքները
International newsԻրանի Իսլամական Հանրապետությունը հերքում է Ֆրանսիայում ահաբեկչական հարձակման կազմակերպման հետ առնչություն ունենալու մասին մեղադրանքները, այս մասին գրում է Fars գործակալությունը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիան մեղադրում է իրանցի դիվանագետ Ասադոլլա Ա․-ին լրտեսության և սպանության կազմակերպման համար։ Նրան համարում են Ֆրանսիայում իրանցի ընդդիմադիրների վրա ահաբեկչական կանխված հարձակման կազմակերպիչ։
Ավելի վաղ Ֆրանսիան նաև որոշում էր կայացրել սառեցնել երկու իրանցի գործարարի ակտիվները:
Իրանի արտգործնախարար Բահրեմ Ղասըմին խստիվ դատապարտել է Ֆրանսիայի այս քայլը՝ մերժելով ահաբեկչության կազմակերպման հետ կապ ունենալու կասկածներն ու մեղադրանքները: Իրանը կոչ է արել ազատ արձակել իրանցի դիվանագետին և ողջամիտ գնահատական տալ ստեղծված իրավիճակին:
Հիշեցնենք, որ իրանցի դիվանագետը ձերբակալվել էր Բավարիայում, որտեղից էլ արտահանձնվել էր Բելգիային: Գերմանիայի դաշնային դատախազի խոսքերով՝ դիվանագետը հավատարմագրված է եղել որպես Վիեննայում Իրանի դեսպանության երրորդ կարգի խորհրդական։