Իրանը ողջունել Է Սալեհի՝ Իրաքի նախագահ ընտրվելը
International newsԹեհրանը ողջունում Է Բարհամ Սալեհին Իրաքի նախագահ ընտրելը եւ այդ երկրի հետ համագործակցության խորացման հույս ունի: Այդ մասին ասված Է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմիի հայտարարության մեջ, որը հրապարակված Է գերատեսչության կայքում:
Իրաքի խորհրդարանը հոկտեմբերի 2-ին կայացած նիստում նախագահ Է ընտրել Իրաքյան Քրդստանի կառավարության նախկին ղեկավար Բարհամ Սալեհին: Քասեմին շնորհավորել Է Սալեհին ընտրվելու կապակցությամբ, հույս հայտնելով հասնել տնտեսական բարգավաճման, երկու երկրների միջեւ բարեկամության ամրապնդման, նաեւ ինչպես տարածաշրջանային, այնպես Էլ միջազգային մակարդակներում համագործակցության զարգացման:
Երկրի նախագահի պաշտոնի համար Բարհամ Սալեհի թեկնածությունն առաջադրել Էր «Քրդստանի հայրենասիրական միություն» (ՔՀՄ) կուսակցությունը՝ Իրաքի քրդական ինքնավար շրջանի քաղաքական առաջատար շարժումներից մեկը: 2009-ից մինչեւ 2012 թվականը Սալեհն զբաղեցրել Է Իրաքյան Քրդստանի կառավարության ղեկավարի պաշտոնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: