«Գանձասար-Կապան»-ը հաղթեց առաջատարին
SportՖուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջին տուրից հետաձգված «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» խաղը կայացավ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:
Այս խաղում խփվեց միայն մեկ գնդակ: «Գանձասար-Կապան»-ի համար հաղթական գնդակը խփեց Դրիսա Դիարասուբան՝ խաղի 47-րդ րոպեին: Երկու թիմերը ստացան մեկական կարմիր քարտ:
Այս պարտությունից հետո էլ «Փյունիկ»-ը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը 18 միավորով: