Օլիմպիադա-2018. Հայաստանի կանանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Ադրբեջանի հետ
SportԲաթումիում կայացել են շախմատի համաշխարհային օլիմպիադայի 10-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի կանանց հավաքականը ոչ-ոքի է խաղացել Ադրբեջանի ընտրանու հետ` 2:2:
Ոչ-ոքիով են ավարտվել բոլոր պարտիաները: Սպիտակներով խաղացող Մարիա Կուրսովան և Լիլիթ Մկրտչյանը մրցում էին Գուլնար Մամմադովայի և Զեյնաբ Մամեդյարովի հետ:
Սև խաղաքարերով էլ հանդես էին գալիս Աննա Սարգսյանը, ով շատ մոտ էր հաղթանակին Խանիմ Բալաջաևայի հետ պարտիայում և Էլինա Դանիելյանը, ով միավորը կիսեց Գունայ Մամաձադայի հետ:
Մեր հավաքականը վաստակում է 16 միավոր ու ընթանում է առաջատարների թվում: Նույնքան միավոր ունի նաև Ուկրաինայի ընտրանին: 16 միավոր ունի նաև Չինաստանը, ով այս պահին մրցում է ԱՄՆ-ի հետ:
Վաղը կկայանան վերջին տուրի պարտիաները: