Թուրքիայում Սաուդյան Արաբիայի դեսպանը կորած լրագրողի գործի առնչությամբ կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
International newsԹուրքիայում Սաուդյան Արաբիայի դեսպանը Թուրքիայում կորած հայտնի լրագրող Ջամալ Խաաշկղիջի գործի վերաբերյալ պարզաբանումներ տալու համար կանչվել է հյուրընկալ երկրի արտաքին գործերի նախարարություն: Այս մասին հայտնում է թուրքական Gazeteduvar-ը:
Խաաշկղիջին այցելել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան, ինչից հետո նրա մտերիմները նրա մասին լուր չունեն:
Խաաշկղիջիին կանչել են հյուպատոսարան, նրա ընկերուհին սպասել է մուտքի մոտ, սակայն լրագրողն այդպես էլ դուրս չի եկել:
Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանից պնդում են, որ լրագրողը դուրս է եկել շինության տարածքից, հետո նոր կորել:
Ջամալ Խաաշկղիջին The Washington Post-ի թղթակից է, և համարվում է սաուդացի ամենահայտնի ընդդիմադիր լրագրողներից մեկը: