Էրդողանը հայտնել է Սիրիայից թուրքական զորքերի դուրս բերման պայմանները
International newsԹուրքիայի Զինուժը Սիրիայից կհեռանա, երբ երկրում ազատ ընտրություններ անցկացվեն, և վերանա ահաբեկչական սպառնալիքը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Երբ ահաբեկչությունը Սիրիայից հեռանա, երբ անցկացվեն ազնիվ ընտրություններ, այնժամ մենք նույնպես կհեռանանք: Մեզ հրավիրել են Իդլիբի բնակիչները: Աֆրինում նույն կերպ է եղել, մեզ հրավիրել է ժողովուրդը», -ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում անցկացվող համաժողովում:
Թուրքիայի բանակը 2016-ի օգոստոսին սկսել է իրականացնել «Եփրատի վահան» ռազմարշավն՝ ուղղված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ: Սիրիական ընդդիմության հետ միասին թուրքական ուժերին հաջողվել է վերահսկողության տակ առնել Ջարաբլուս քաղաքը, ինչպես նաև Էլ-Բաբը: