«Հարազատ թշնամին» սերիալի վերջաբանը
Blog
Blognews.am-ը գրում է.
Սպոն գիշերն երազ է տեսնում: Գուշակը գալիս ասում է -Գնա բարիշի Տանոյի հետ ու հանգիստ ապրի, արդեն երկու տեղ տղերք ունես, հիմիկվանից պատրաստվի, քեզ են քաշելու ու քաղաքի տարբեր մասերում նույն ժամին մեկի տեղը երեքին են գյուլլելու անտեղի… Իմիջայլոց, Տանոյի կամ Ֆրիկի, Բաբիի կամ Վիտուսի երեխեքն են լինելու հիմնականում… Նենց որ կամ դարձիր պատգամավոր կամ էլ փողատեր ուղակի… Թե չէ այդ խուցը Բալայան կգրվի առանց համարանիշ… Եթե էլի սիրուհիներ ունես, նրանցից էլ տղաներ ունեցիր: Գոնե թող կալբասեղենի միջի խնայված գողացած փողերը մարդաքանակին ծառայեն.. Քանակ առանց որակի հետևից ընկնելու… Ամեն երեխեն իրա բարաքյաթն ունի: Ու տենց երազով զարթնեց Սպոն, ելավ փաթաթվեց, պաչեց Տանոյին ու Անժելին, գրկեց, թռցրեց օդ, հետո խուտուտ տվեց թևերի տակերն ու ոտից թռած կոշիկներից ազատ ոտի տակերն, ու մի խնդալ են խնդում… Ու էն կողմից գալիս են սայլակով ու նորածնով, բարուրով Ժակլինի մայրն ու Արթուրը՝ սայլակը բրդելով ու Ժակլինայի դպրոցի պայուսակը մյուս ձեռքում բռնած: Բաբին գնում է Դավոյին դասից տուն բերելու ու ծանոթանում ծնողներից մեկի հետ ու հետագայում դավաճանում Միշիկին ու պարզվում է, որ նա այն մանկատան այն նույն պահակի տղան է, որը մանկապղծության փորձ էր կատարել Բաբիի նկատմամբ… Մանոն Վարդին խմացնում, հարբացնում, քնացնում է ու հեծնում է Կարպիչին… Կարպիչն էլ ուշ է հասկանում և հղիացնում է Մանոյին: Կարպիչը գալիս է Յուրիկի մոտ ու զենքը դնելով Յուրիկի ձեռքն ասում է -Հիմի խփի, կամ էլ ների… Բայց Ֆիլիպի պեսին թույլ մի տուր մեր մեջ կանգնել… Ու պատմում ա, թե ոնց ա եղել… Յուրիկը լսում, գժվում ա, բայց ներում ա, պաչում, փաթաթվում ու Ֆիլիպին ասում ա -Թռար ստուց արա! Ռադ եղիր քո ամերիկաներ ու ռուսաստանները, մենք ստեղ իրար հետ մի մի տոննա արյուն, կեղտ ու քրտինք ենք կերել, մենք ենք ու մեր քաղաքը: Դու ո՞վ ես։ Եկել ես, ուզում ես խառնե՞ս։ Կմորթենք, եթե վաղը ստեղ եղար դեռ: Զավեն պապիկն արթնանում ա ու տեսնում ա, որ մոմերի լույսի ներքո դագաղը դեռ եկեղեցում է: Ու լացելով կանչում է – Անժե՜լ, Անժե՜լ… Իսկ մինչ այդ բոլորով գալուց են լինում արդեն եկեղեցի, Սպոն՝ երեխեքին կնքելու, Տանոն ու Անժելն էլ՝ Զավենին հրաժեշտի: Յուրիկն ու Կարպիչը՝ ուղղակի որպես մեծեր: Բացվում են դռներն ու հրաշք: Զավեն պապին կենդանացել է: Ու անվանում են եկեղեցին Զավենի վերադարձի եկեղեցի, այստեղ կգան խոպանչիների, անհայտ կորածների, փախածների հարազատներն ու Զավենի նկարի առաջ մոմեր կվառեն: Հանգստյան պետական օր կսահմանվի Մեռելոցի հաջորդ օրը՝ Զավենյաց (կորածների հիշատակի օր)։ Դավոյին Նիվա են առնում, որ դրա վրա սովորի, ջարդի, փշրի, հետո Ֆեռարի կառնի քավորը: Տենց ուրախ-զվարթ բոլորը գրկախառնվում են ու Արամ Ասատրյանի «Մի կյանք ենք ապրում»-ով ավարտվում ա: Իսկ ամենավերջում ցույց են տալիս Տանոյին ու Էմկային՝ իրար վրա նայելուց, ու Սպոյին՝ գազազած էդ երկուսի վրա նայելուց: Հետո սև էկրան՝ վրեն էլ սպիտակ տառերով գրած՝ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՋՈՐԴ ՍԵԶՈՆՈՒՄ…