Փոխարտգործնախարարի համեստ հայտարարագիրը
SocietyԱրտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 500 000 ՀՀ դրամ:Այս մասին տեղեկանում ենք Ռ. Ռուբինյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված՝ 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 150 000 ՀՀ դրամ: Ռ. Ռուբինյանը անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել:
Նշենք, որ ԱԳ փոխնախարարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, վարչության անդամ, եղել է նաև կուսակցության մամուլի խոսնակը: