Ռուսաստանի եւ Իտալիայի արտգործնախարարները կքննարկեն Սիրիայում եւ Ուկրաինայում իրավիճակը
International newsՌուսաստանի եւ Իտալիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Էնցո Մոավերո-Միլանեզին հոկտեմբերի 8-ին հանդիպման ժամանակ կքննարկեն Սիրիայում իրավիճակը, Լիբիայում եւ ուկրաինական ճգնաժամը, հաղորդում է ՌՏ-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությանը:
«Հատուկ ուշադրություն պետք է դարձնել Սիրիայում, Լիբիայում տիրող իրավիճակին, ներքին ուկրաինական հակամարտությանը, միջազգային անվտանգության բնագավառում համագործակցությանը, ԵԱՀԿ-ում փոխգործակցությանը, հաշվի առնելով 2018 թվականին այդ կազմակերպությունում Իտալիայի նախագահությանը», - նշել են ՌԴ ԱԳՆ-ում:
Բացի այդ կողմերը կքննարկեն նաեւ Ռուսաստանի եւ Իտալիայի միջեւ միջպետական հարաբերությունների արդիական հարցերը:
ԱԳՆ-ում հավելել են, որ Իտալիայի իշխանությունները, «չնայած եվրատլանտյան կառույցներին մասնակցելու հետ կապված խոչընդոտներին» փորձում են հավասարակշռված եւ երկարատեւ մոտեցում ցուցաբերել Ռուսաստանի հետ հարաբերություններում:
Ավելի վաղ Լավրովը եւ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն քննարկել են Ուկրաինայի իրավիճակը: