Իսրայելում սկսվել է Բենյամին Նեթանյահուի կնոջ նկատմամբ դատավարությունը
International newsԻսրայելում դատական գործընթաց է սկսվել՝ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կնոջ՝ Սառայի նկատմամբ, որը կասկածվում է բյուջետային միջոցների ոչ նպատակային օգտագործման մեջ:
Ինչպես հայտնում է The Times of Israel-ը, գործով ևս մեկ մեղադրյալ է հանդիսանում Երուսաղեմում վարչապետի գրասենյակի ղեկավարի նախկին տեղակալ Էզրա Սեիդոֆը: Հետաքննության տվյալներով՝ միասին նրանք 100 000 դոլար են ծախսել ուտելիք պատվիրելու համար, թեև հաստատությունում սեփական խոհարար ունեն:
Նեթանյահուի կինը հերքում է իրեն ուղղված մեղադրանքը: Նրա խոսքով՝ ինքը դարձել է «վհուկների դեմ քաղաքական որսի» զոհ, որն իրականացնում են «թշնամական» ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ նախօրեին Իսրայելի ոստիկանությունը 4 ժամ հարցաքննել էր վարչապետ Նեթանյահուին կոռուպցիայի մասին գործի հետաքննության շրջանակներում: