Էրդողանը Սաուդյան Արաբիայի ստամբուլյան հյուպատոսությունից պահանջում է կորած սաուդացի լրագրողի հետ կապված տեսաձայնագրությունները
International newsԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մուտք գործելուց հետո անհայտ կորած սաուդացի լրագրող Ջամալ Խաաշկղիջիի հարցը Թուրքիայի քաղաքական ու մարդկային պարտքն է, և իրենք չեն պատրաստվում աչքաթող անել խնդիրը:
Ինչպես գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը, Էրդողանը կոչ է արել Սաուդյան Արաբիայի ստամբուլյան հյուպատոսությանն ապացուցել, որ լրագրողն իսկապես դուրս է եկել շենքից ու այնտեղ չի սպանվել:
Նշենք, որ օրեր առաջ հյուպատոսարան մուտք գործած ու այնտեղից այդպես էլ դուրս չեկած սաուդացի հայտնի ընդդիմադիր լրագրող Խաաշկղիջին, ըստ թուրքական ոստիկանության վարկածի, սպանվել է շենքի ներսում: Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունը հերքել է այդ վարկածն ու շարունակել պնդել, որ լրագրողը դուրս է եկել շենքից ու կորել դրանից հետո միայն:
Հիժեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիայում Սաուդյան Արաբիայի դեսպանը կանչվել է ԱԳն՝ կորած լրագրողի մասին պարզաբանումներ տալու: