Առաջին փոխվարչապետը միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է խորհրդարանական ընտրությունների անցկացումը
International newsԱյսօր տեղի է ունեցել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հերթական հանդիպումը մի շարք միջազգային դոնոր պետությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին միջազգային հանրության աջակցության հետ կապված հարցերը:
Հանդիպման ընթացքում պարոն Միրզոյանն անդրադարձ է կատարել վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներին ու գործընթացներին և վերահաստատել ս.թ. դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը:
Դոնոր պետությունների և կազմակերպությունների ներկայացուցիչները ևս վերահաստատել են իրենց աջակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցում:
Կարևորվել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՄԻԿ փորձագիտական աջակցությունն օրենսդրական բարեփոխումներին: