Աֆղանստանում մահապարտ ահաբեկիչը պայթյուն է իրականացրել նախընտրական քարոզարշավի ժամանակ. կան զոհեր
International newsԱֆղանսատանի հարավային շրջանում նախընտրական հանրահավաքի ժամանակ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն, ինչի հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում և պատգամավորի թեկնածուն:
Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ խոսքը գալիք խորհրդարանական ընտրություններին ներկայացված թեկնածու Սալեհ Մուհամմադ Աչեքզայի մասին: Պայթյունի հետևանքով առնվազն 11 մարդ վիրավորում է ստացել:
Ինչպես հաղորդվում է, մահապարտն ահաբեկչությունն իրականացրել է Գիլմենդ նահանգում: