Ֆլորիդայի ափերին է հարվածել վերջին 14 տարվա ամենաուժեղ փոթորիկը
International news«Մայքլ» փոթորիկը չորեքշաբթի հարվածել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մեքսիկո Բիչ քաղաքի հյուսիսարևմտյան ափերին:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱՄՆ-ի Փոթորիկների ուսումնասիրման ազգային կենտրոնին:
Կենտրոնի վերջին տվյալներով՝ քամու արագությունը տարերային աղետի գոտում հասնում է 240 կմ/ժամի: Փոթորկի վտանգավորությունը գնահատվում է 4 աստիճան՝ հնարավոր 5-ից: Փոթորիկը հասել է նաև Մեքսիկայի ափերին:
Bloomberg-ի տվյալներով՝ «Մայքլը» մայրցամաքին հարվածած ամենաուժեղ փոթորիկն է վերջին 14 տարվա ընթացքում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտնել էր, որ կիրակի կամ երկուշաբթի կայցելի այն շրջաններ, որոնք կհայտնվեն «Մայքլի» հարվածի տակ: