«Մայքլ» փոթորիկը հուժկու քամիներ ու տեղատարափներ Է բերել ԱՄՆ-ի հարավարեւելյան նահանգներ
International news«Մայքլ» փոթորիկը, որը հոկտեմբերի 10-ին հասել Է ԱՄՆ-ի հարավարեւելյան նահանգներ, թուլացել Է մինչեւ առաջին կատեգորիա՝ ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի հինգ հնարավոր կատեգորիաների: Այդուամենայնիվ այն դեռեւս լուրջ վտանգ Է ներկայացնում:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը: Տարերքի գոտում քամու առավելագույն արագությունը կազմում Է վայրկյանում մոտավորապես 40,2 մետր: Փոթորիկը, որն իր հետ բերել Է սաստիկ քամիներ ու տեղատարափներ, արդեն հեղեղումներ Է առաջացրել մի շարք շրջաններում: Ինչպես հայտնել Է CNN հեռուստաալիքը, արդեն տարերքի զոհ Է դարձել առնվազն մեկ մարդ՝ Ֆլորիդայի նահանգում ապրող մի տղամարդ, որի տան վրա Է ընկել քամու ապալած ծառը:
Reuters գործակալության տվյալներով՝ Ֆլորիդայում, Ալաբամայում եւ Ջորջիայում առանց Էլեկտրականության են մնացել ընդհանուր առմամբ ավելի քան 300 հազար տուն ու տնտեսություններ: Նշված նահանգներում, որտեղ ներկայում գործում են արտակարգ դրության ռեժիմներ, տարհանվել Է մոտավորապես 400 հազար մարդ: AccuWeather խորհրդատավական ընկերության կանխատեսումների համաձայն՝ փոթորիկը տուժած շրջաններում կարող Է շուրջ 30 մլրդ դոլար գումարի տնտեսական վնաս պատճառել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: