Չինաստանում գործարկվել Է առաջին կոմերցիոն արեւային Էլեկտրակայանը
International newsՉինաստանի Ցինհայի նահանգում գործարկվել Է երկրում առաջին խոշոր կոմերցիոն արեւային Էլեկտրակայանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Չինաստանի ատոմային Էներգետիկայի գլխավոր կորպորացիայի (CGN) հայտարարության մեջ: Կայանի գործարկումը, որի հզորությունը կազմում Է 50 ՄՎտ, տեղի Է ունեցել հոկտեմբերի 10-ին:
Նախագիծն ստացել Է «Դելինհա» անվանումը ի պատիվ այն քաղաքի, որտեղ գտնվում Է կայանը: Պլանավորվում Է, որ այստեղ կարտադրեն տարեկան մինչեւ 200 միլիոն կվտ-ժամ ԷլեկտրաԷներգիա: Նշվում Է, որ ածխով աշխատող Էլեկտրակայանում նույն ծավալի ԷլեկտրաԷներգիա ստանալու համար կպահանջվեր այրել 60 հազար տոննա ածուխ, ինչը իր հերթին կբերեր մթնոլորտ 100 հազար տոննա ջերմոցային գազերի արտանետման: Կայանում տեղակայված Է 250 հազար հայելի, իսկ հայելային մակերեւույթի ընդհանուր մակերեսը կազմում Է 620 հազար քառակուսի մետր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: