ԱՄՆ-ում ԵՄ-ին ռուսական գազի մատակարարումների կրճատման ծրագիր են ներկայացրել
International newsԱնվտանգության բնագավառում եվրոպական եւ տարածաշրջանային համագործակցության ենթակոմիտեի (Մտնում Է Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի կոմիտեի մեջ) նախագահ Ռոն Ջոնսոնը եւ այդ ենթակոմիտեի անդամ սենատոր Քրիս Մերֆին ներկայացրել են օրինագիծ, որը Եվրամիությանը ռուսական գազի մատակարարումների կրճատման միջոցառումներ Է առաջարկում:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Մերֆիի պաշտոնական կայքում: «Եվրոպական անվտանգության եւ Էներգետիկայի հատվածում դիվերսիֆիկացման մասին» օրենքն ուղղված Է «Ռուսաստանի կործանարար ազդեցությանը հակազդելուն եւ ԱՄՆ-ում ու արտասահմանում տնտեսական հնարավորությունների ստեղծմանը», նշվում Է կայքում: Փաստաթուղթը 1 մլրդ դոլարի հատկացում Է նախատեսում ԵՄ-ում Էներգիայի նոր աղբյուրների օգտագործման նախագծերի ֆինանսավորման, ինչպես նաեւ Եվրամիությանը դիվանագիտական ու տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար:
«Այս օրենքը ԱՄՆ-ի առեւտրի ու զարգացման գործակալությանը եւ մյուս գործակալություններին հնարավորություն Է տալիս աջակցել Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի ռազմավարական առումով կարեւոր Էներգետիկական նախագծերում ԱՄՆ-ի մասնավոր հատվածի ներդրումներին: Այն կպաշտպանի ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերը՝ օժանդակելով Եվրոպայում Էներգետիկական անվտանգության բարելավմանը եւ շուկայի դիվերսիֆիկացմանը»,-պարզաբանել Է Ջոնսոնը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: