Հունահռոմեական ոճի ըմբիշներն աշխարհի առաջնությանը կմասնակցեն 8 մարզիկով
SportՀայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն աշխարհի առաջնությանը կմասնակցի 8 մարզիկով:
Այս մասին տեղեկացրին ֆեդերացիայից: Հոկտեմբերի 20-28-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալու է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը: Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը՝ 55 կգ Նորայր Հախոյան, 60 կգ Գևորգ Ղարիբյան, 63 կգ Սլավիկ Գալստյան, 67 կգ Կարեն Ասլանյան, 77 կգ Կարապետ Չալյան, 82 կգ Մաքսիմ Մանուկյան, 87 կգ Արթուր Շահինյան, 97 կգ Արթուր Ալեքսանյան:
Հոկտեմբերի 11-ից մինչև հոկտեմբերի 24-ը հունահռոմեական ոճի ըմբիշները հավաք կանցնեն Օլիմպավանում։