Թուրքիայում դատարանն ազատ է արձակել ամերիկացի հոգևոր հովիվ Բրանսոնին
International newsԻզմիրի դատարանը ազատ է արձակել երեք տարվա ազատազրկման դատապարտված ամերիկացի հոգևոր հովիվ Էնդրյու Բրանսոնին՝ հաշվի առնելով գործի քննարկման ժամանակահատվածը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդում է Haberturk-ը:
Դատարանը նաեւ կասեցրել է Բրանսոնին երկրից հեռանալու արգելքը: Հոգևորականի պաշտպան Ջեմ Հալավուրտի խոսքով՝Բրանսոնը հնարավոր է մեկնի ԱՄՆ:
Ավելի վաղ դատական նիստի ժամանակ դատարանը ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու համար հոգևոր հովվին դատապարտել էր 5-10 տարով:
Բրանսոնն իրեն անմեղ է համարում: Նա հայտարարել է, որ սիրում է Թուրքիան, եւ իր շահերը պաշտպանելու իրավունք է տալիս իրավաբանին: