Yerevan, 23.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ադրբեջանին վաճառվող զենքի տեսակները չեն կարող ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում. ՀՀ-ում Իսրայելի դեսպան

Հայաստանում Իսրայելի դեսպան Շմուել Մեյրոմը հավաստիացնում է, որ Ադրբեջանին վաճառվող զենքի տեսակներն այնպիսին են, որ չեն կարող ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Միաժամանակ, դեսպանը շեշտում է, որ միջազգային շուկայում որեւէ պետության համար զենք գնելու խոչընդոտ չկա: «Արմենպրես» -ի հետ հարցազրույցում Շմուել Մեյրոմը խոսել է նաեւ հայ-իսրայելական հարաբերությունների ու նաեւ այն մասին, թե ինչու է Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը որակում «քաղաքական հարց»: -Պարոն դեսպան, նախ շնորհակալություն հարցազրույցի առաջարկությունը չմերժելու համար: Հարցազրույցի սկզբում խոսենք հայ-իսրայելական հարաբերություններից: Ինչպե՞ս եք գնահատում դրանք:   -Յուրաքանչյուր անգամ այս հարցին ի պատասխան միշտ ասում եմ, որ Հայաստանի եւ Իսրայելի հարաբերությունները լավն են, թեպետ առկա է հսկայական ներուժ, որ դեռեւս չի իրացվել եւ իրականություն չի դարձել: Այլ խոսքերով, կան նախագծեր եւ մի շարք ոլորտներում համագործակցությունը, ինչպիսիք են համաձայնագրերի կնքումը, բարձր մակարդակի փոխադարձ այցելություններն ու մի շարք այլ ծրագրեր, օրակարգային են: -Իսրայելի պետական այրերը Հայոց ցեղասպանությունը հաճախ անվանում են «քաղաքական հարց»: Չեք կարծո՞ւմ, որ միջազգային հանրությունն ու հատկապես Իսրայելը հարցը պետք է դիտարկեն առավելապես բարոյական, համամարդկային, այլ ոչ քաղաքական տեսանկյունից:   -Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը յուրաքանչյուր տարի հետեւողականորեն բարձրացվել է Իսրայելում: Գաղտնիք չէ, որ մենք մի շարք հարցերի, խնդիրների հետ ենք բախվում: Մի կողմից, իսրայելցիներն ու հրեաներն ընդհանրապես հատուկ զգացմունք ունեն այն ողբերգության նկատմամբ, որ տեսել է հայ ժողովուրդը, մյուս կողմից` խնդիրն այն է, որ հարցը կրում է քաղաքական ենթատեքստ, որը վերաբերում է Թուրքիայի հետ մեր հարաբերություններին: Մենք չենք մոռացել խնդրի բարոյական ասպեկտի մասին: -ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հրավիրեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մասնակցելու 2015թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը: Ինչպե՞ս եք գնահատում այս քայլը:   -Կարծում եմ' շատ խիզախ եւ իմաստուն քայլ էր: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները շատ կարեւոր են կողմերի համար եւ հարաբերությունների ջերմացումը պետք է ողջունվի երկու երկրներում էլ: Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ է բացվելու հայ-թուրքական սահմանն ու ինչպես է տեղի ունենալու մարդկանց եւ ապրանքների անարգել տեղաշարժ: Դա կօգնի նաեւ քննարկել առավել զգայուն հարցեր, ինչպիսին է Հայոց ցեղասպանությունը: -Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներին Իսրայելի պատվիրակության մասնակցությունը հնարավո՞ր է:   -Ես հույս ունեմ, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կատարվելիք ոգեկոչման արարողությանը կմասնակցի նաեւ Իսրայելի պատվիրակությունը, սակայն այս պահին, ես չեմ կարող նշել, թե ովքեր կայցելեն Երեւան: -Եվ վերջին հարցը, պարոն դեսպան, Իսրայելն այն երկրների ցանկում է, որ մեծ քանակությամբ զենք է վաճառում Ադրբեջանին: Իսրայելում մտավախություն չկա՞, որ այդ զենքն օգտագործվելու է ընդդեմ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ անկայուն իրավիճակ է ստեղծելու տարածաշրջանում:   - Իսրայելում հատուկ հանձնաժողով է գործում, որը հետեւում եւ ուսումնասիրում է ցանկացած երկրի, այդ թվում Ադրբեջանին վաճառվող զենքը: Հանձնաժողովը հավաստիացնում է, որ Ադրբեջանին վաճառվող զենքի տեսակները չեն կարող ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Մենք գիտենք, թե Հայաստանն այս հարցի առնչությամբ որքան զգայուն է, եւ Իսրայելը, որպես պետություն, որ նույնպես ունի հակամարտություններ իր մի շարք հարեւանների հետ, դա հասկանում է: Այնուամենայնիվ, մենք շատ լավ հասկանում ենք, որ որեւէ պետություն խնդիր չունի միջազգային շուկայում զենք գնելու հարցում: Եթե Իսրայելը կտրականապես հրաժարվի զենք վաճառել, ամեն դեպքում այլ երկրներ կվճառեն այդ զենքը:     Հարցազրույցը` Հասմիկ Հարությունյանի
How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School