Բաքվում ուժեղ սողանք է տեղի ունեցել (լուսանկարներ)
SocietyԲաքվում ուժեղ սողանք է տեղի ունեցել բնակելի թաղամասով անցնող ավտոճանապարհի կողքին:
Ինչպես տեղեկացնում է 1news.az-ը, դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում էկոլոգիայի և բնական ռեսուրսների նախարարության երկրաբանական հետախուզության ծառայության մասնագետները:
Աղբյուրի հաղորդմամբ՝ սողանքի ակտիվության դինամիկան չի դադարում: Հենապատից ներքև շարունակվում է սողացող զանգվածի հոսքը:
Ինչպես նշվում է առավոտյան սողանքի պատճառով արդեն հենապատը ցած է իջել 5-7 մետրով:
Պաշտոնյաների խոսքով՝ սողանքը սկսվել է 10 օր առաջ, այն 200 մետր լայնությամբ տարածք է ընդգրկել:

.jpg?1539440728744)