Yerevan, 17.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Նոր սկզբունքներ ու նոր ծրագրեր. Արսեն Թորոսյանը հանդիպել է հանրապետության բժշկական կազմակերպությունների ղեկավարներին

Society

Պետպատվերի տրամադրման սկզբունքները փոխվում են, բուժաշխատողների սոցիալական պաշտպանվածության մակարդակը բարձրացվում է, իսկ ոլորտում  ստվերային դրամաշրջանառության դեմ պայքարն անզիջում է լինելու: Ինչպես  տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, այս ու մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քննարկում է ունեցել  հանրապետությունում գործող բոլոր բժշկական կազմակերպությունների ղեկավարների հետ կիրակնօրյա հանդիպման ընթացքում:

«Նոր կառավարության որդեգրած սկզբունքները պետական միջոցների ծախսման տեսանկյունից գուցե փոքր-ինչ ցավոտ թվան, բայց հենց դրանք են ենթադրում համակարգի առողջացում ու բարեփոխում հատկապես առողջապահության ոլորտում: Բոլորս ենք հասկանում՝ չենք կարող առաջ գնալ նախկինում եղած արատավոր երևույթներով՝ սկսած պետպատվերով տրամադրվող գումարների հավելագրումներից` վերջացրած դրանց վատնումով։ Վերջին 5 ամսում մեր քայլերը միտված են եղել հենց նման երևույթների բացառմանը և այսուհետ ևս այդպես է լինելու: Չեն լինելու այս կամ այն կերպ արտոնյալ կարգավիճակ ունեցող բուժհաստատություններ։ Պետք է մեկընդմիշտ ֆիքսենք` հարկատուների վճարումներից գոյացած պետական միջոցները չպետք է գողացվեն կամ անտեղի վատնվեն, իսկ գողացողները կամ վատնողները չպետք է մնան անպատիժ՝ անկախ բուժհիմնարկի սեփականության ձևից կամ դրանց սեփականատերերի և տնօրենների նախկին ու ներկա կարգավիճակից»,-շեշտել է նախարարը։

Տասնյակ բուժհաստատություններում այսօր նախարարությունն իրականացնում ու դեռ իրականացնելու է ուսումնասիրություններ: Խոշոր խախտումների ու չարաշահումների մի մասի վերաբերյալ արդեն տեղեկացվել է, մի մասի վերաբերյալ՝ դեռ ոչ: Այն, որ կան հարուցված քրեական գործեր, իրավապահներին փոխանցված գործեր, արդեն նշանակում է, որ համակարգի թափանցիկության, արդյունավետության բարձրացման ուղղությամբ շատ անելիք ունենք ու այս հարցում վճռական ենք:

Պետբյուջեի միջոցներն, այո, չեն բավականացնում պետության կողմից երաշխավորված բժշկական օգնությունն ամբողջ ծավալով իրականացնելու համար, բայց միտումն այս պահին դրական է, քանի որ 2019թ. համար ունենք առողջապահական բյուջեի վերջին տարիների համար աննախադեպ աճ՝ մոտ 10.5 մլրդ դրամ, և աճին զուգընթաց այդ բացերը կլրացվեն:

«Առողջապահական համակարգում եղած ստվերն իսպառ պետք է վերացվի՝ առանց որևէ նախապայմանի, և մենք արդեն ունենք դրական ցուցանիշեր։ Այս տարվա առաջին կիսամյակի ցուցանիշով` ոլորտային աճը կազմել է մոտ 30%, որի «առյուծի» բաժինը հենց ստվերի կրճատման շնորհիվ է։ Ստվերի կրճատմանը մենք, որպես կառավարություն, հասնելու ենք նաև պետպատվերի ֆինանսավորման համակարգի փոփոխություններով, երբ կկապենք պաշտոնական վճարովի ծառայությունների ծավալը պետական պատվերի ծավալի հետ՝ բյուջետային որոշ ծրագրերի համար»,-մանրամասնել է նախարար Թորոսյանը:

Բժշկական անձնակազմի պաշտպանվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ արդեն քայլեր են կատարվել՝ ԱԱՊ օղակի աշխատավարձերի բարձրացումը, ստացիոնար օղակում բժիշկների վարձատրության կարգի հստակեցումը և կիրարկումը։ Այս պահին շրջանառվում է կառավարության որոշման նախագիծ, ըստ որի` շուրջ 13 հազար բուժաշխատող կստանա բժշկական ապահովագրություն, ինչպես պետական ծառայողները և մանկավարժները։ «Ակնկալում եմ, որ նույնպիսի վերաբերմունք էլ դուք կունենաք ձեր անձնակազմերի նկատմամբ։ Ավելի լավ է բուժհիմնարկը որոշ ժամանակ աշխատի առանց շահույթի, բայց մենք ունենանք կյանքեր փրկող իրենց աշխատանքից գոհ բուժաշխատողներ, ինչն անվերապահովեն կվերածվի նաև համակարգի հանդեպ բնակչության գոհունակության»։

«Մեր երկիրն այս պահին դրական փոփոխությունների հորձանուտի մեջ է, որոնց առաջին փուլը շուտով հանգուցալուծում կստանա արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով: Արդյունքում մենք կունենանք խորհրդարան, որը կներկայացնի քաղաքական ուժերի հանրային վստահության իսկական ներկապնակը։ Ընտրությունները դե յուրե կհաստատեն այն ստատուս քվոն, որն այս պահին դե ֆակտո գոյություն ունի, ինչը թույլ կտա ավելի լայն թափով կերտել մեր երազանքների երկիրը` նաև հասանելի և որակյալ առողջապահության մասով։ Եվ մենք բոլորս մեր տեղում պետք է մասնակցենք այդ նոր՝ երկիրը դրականորեն փոխող քաղաքականությանը»,-շեշտել է նախարարը։

Նախարարի տեղակալ Արսեն Դավթյանն էլ ներկայացրել է ֆինանսական մի քանի կարևոր բաղադրիչ: Ուռուցքաբանության ոլորտին ուղղվող միջոցները 70-80 տոկոսով ավելանալու են: Նախատեսվում է «Stent for life»-ի մոդելով ծրագիր ներդնել նաև ինսուլտների համար` անհետաձգելի դեպքերում պետպատվերով տրամադրել իշեմիկ ինսուլտների  էնդովասկուլյար վիրահատական բուժումը:

2019-ին պետբյուջեից առողջապահությանը հատկացվելու է հավելյալ գումար՝ շուրջ 10 մլրդ դրամ, որից շուրջ  6 մլրդ-ը կհատկացվի արտահիվանդանոցային ծառայություններին` շեշտադրելով կանխարգելիչ բուժօգնությունը։ 5,4 մլրդ էլ կհատկացվի ամբուլատոր ծառայություններ մատուցող կլինիկաներին` կրկին բարձրացնելով նաև աշխատավարձերը`հիմնվելով ԱԱՊ բժիշկների գործունեությունը գնահատող ցուցանիշերի վրա։ Այսինքն, նոր մեխանիզմ է ներդրվում․ ԱԱՊ բժշկի գործունեությունը կգնահատվի 27 հիմնական ցուցանիշով։

Նախարարն ու նախարարի տեղակալը պատասխանել են բուժհաստատությունների ղեկավարների բարձրացրած բոլոր հարցերին, լսել վերհանված խնդիրներն ու վստահեցրել, որ մի շարք հարցեր անպայման նորովի կառնվեն ուշադրության:

Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well