Ֆրանսիայի հարավում մոլեգնող հեղեղումն ամենաուժեղն Է դարձել 1891 թվականից ի վեր
International newsՖրանսիայի հարավի Օդ դեպարտամենտում մոլեգնող հեղեղումը ամենաուժեղն Է դարձել տարածաշրջանում 1891 թվականից ի վեր: Այդ մասին հայտնել Է Vigicrues կառավարական ծառայությունը:
Հեղեղումների դիտարկման ծառայության տվյալներով՝ ավելի քան 120 տարի առաջ Օդ գետի ջրի մակարդակը բարձրացել Է գրեթե յոթ մետրով: Հոկտեմբերի 15-ին օդերեւութաբանների չափումները մոտեցել են ռեկորդային ցուցանիշներին:
Ըստ վերջին տվյալների, դեպարտամենտում տարերքի հետեւանքով զոհվել Է վեց մարդ, եւս մեկը վերքեր Է ստացել տան փլվելուց հետո:
Ավելի վաղ Ֆրանսիայի Meteo France օդերեւութաբանական ծառայությունը հայտնել Է, որ հոկտեմբերի 15-ին եղանակային անբարենպաստ պայմանների մասին նախազգուշացման առավելագույն կարմիր մակարդակ Է հայտարարված Ֆրանսիայի հարավի Օդի դեպարտամենտում սաստիկ անձրեւների պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: