Անհայտ անձը սպառնացել է պայթեցնել Անկարայում Իրանի դեսպանատունը
International newsԱնհայտ անձը զանգահարել է Անկարայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և հայտնել, որ ինքը պատրաստվում է պայթեցնել դեսպանատան շենքը:
Այս մասին հայտնում է թուրքական Daily Sabah-ը:
Զանգից անմիջապես հետո թուրքական ոստիկանությունը շրջափակել է դեսպանատան շենքը և տարհանել բոլոր աշխատակիցներին:
Անկարայում Իրանի դեսպանատան շենքը շարունակում է շրջապատված մնալ ոստիկանների կողմից: