Չորս նախարար Է փոխարինվել Ֆրանսիայի կառավարությունում
International newsԵլիսեյան պալատը հոկտեմբերի 16-ին հայտարարել Է Ֆրանսիայի կառավարության կազմում կատարված վերադասավորումների մասին, որոնք պահանջվեցին ներքին գործերի նախկին նախարար Ժերար Կոլոնի պաշտոնաթող լինելու որոշումից հետո: Ինչպես հետեւում Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարչակազմի պաշտոնական հայտարարությունից, նորացված կաբինետի կազմում ընդգրկվել են չորս նոր նախարարներ, ինչպես նաեւ նախարարություններին առընթեր մի շարք պետական քարտուղարներ:
Ներքին գործերի նախարարությունից բացի, որը գլխավորել Է Մակրոնի մերձավոր քաղաքական զինակից Քրիստոֆ Կաստաները, վերադասավորումները վերաբերել են եւս երեք գերատեսչության: Նոր ղեկավարներ են ստացել մշակույթի նախարարությունը, որը գլխավորել Է Ֆրանկ Ռիեստերը, տարածքների կառավարման եւ տարածքային հանրակցությունների հետ կապերի նախարարությունը, որի ղեկավար Է նշանակվել Ժակլին Գուրոն, գյուղատնտեսության եւ պարենի նախարարությունը, որը գլխավորել Է Դիդիե Գիյոմը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: