Հաղթանակը նվիրվում է Մարկոս Պիզելիին և Արայիկ Խանդոյանին. Բարսեղյան
SportՀայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու հարձակվող Տիգրան Բարսեղյանը Մակեդոնիայի դեմ տոնած հաղթանակը նվիրեց Մարկոս Պիզելիին և Արայիկ Խանդոյանին:
«Շատ էմոցիոնալ խաղ էր: Սակայն ափսոսանքը մեծ է, որ պարտվեցինք Ջիբրալթարին: Շանսերը մեծ կլինեին, եթե նախորդ խաղում էլ հաղթեինք: Այս հաղթանակը նվիրում եմ մեր երկրպագուներին, Մարկոս Պիզելիին և Արայիկ Խանդոյանի հիշատակին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Բարսեղյանը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում հյուրընկալելով Մակեդոնիային գերազանցեց 4:0 հաշվով: Թիմի կազմում աչքի ընկան Մարկոս Պիզելին, Գևորգ Ղազարյանը, Յուրա Մովսիսյանը և Հենրիխ Մխիթարյանը: