Էր Ռիադը խոստացել է բացառություններ չանել Հաշքաջիի գործի քննության ժամանակ. Պոմպեո
International newsՍաուդյան Արաբիայի իշխանությունները ոչ ոքի չեն բացառի կասկածյալների ցուցակից անհետացած լրագրող Ջամալ Հաշքաջիի գործով։ Այս մասին, Agence France-Presse–ի փոխանցմամբ, հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Էր Ռիադում բանակցությունների ավարտից հետո։
«Հետաքննության ժամանակ խոստացել են պատասխանատվության ենթարկել ցանկացածին, որը ներգրավված է գործում»,–հայտարարել է Պոմպեոն։ Պետքարտուղարը նաեւ հավելել է, որ Էր Ռիադը հավաստիացրել է՝ նույնիսկ թագավորական ընտանիքի անդամները, եթե նրանց նկատմամբ կասկածներ լինեն, չեն կարողանա խուսափել պատժից, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրմափը իր թվիթերյան էջում հայտնել էր, որ զրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ՝ խոստանալով ընդլայնել Հաշքաջիի ամհետացման հետաքննության մասշտաբները։ ԱՄՆ պետքարտուղարը Թրամփի կարգադրությամբ երեքշաբթի ժամանել է Էր Ռիադ, որ թագավորության ղեկավարության հետ քննարկի Հաշքաջիի գործը։ Սաուդյան Արաբիայից նա մեկնել է Թուրքիա։
Հաշքաջիին, որը հայտնի է Էր Ռիադի ներկայումս վարվող քաղաքականության դեմ քննադատական ելույթներով, հոկտեմբերի 2-ին փաստաթղթերի ձեւակերպման համար գնացել է իր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն եւ այդ պահից ի վեր կապի դուրս չի եկել։