Ղրիմում եռօրյա սուգ է հայտարարված
International newsՂրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը եռօրյա սուգ Է հայտարարել Կերչում կատարված ահաբեկչական գործողության կապակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
«Ամենաանկեղծ եւ խորին ցավակցություններս եմ հայտնում Կերչի պոլիտեխնիկական քոլեջում պայթյունի հետեւանքով զոհվածների հարազատներին եւ մերձավորներին: Ցնցված եմ այդ ահավոր ողբերգությունից, կիսում եմ ձեր ցավն ու վիշտը»,- գրել Է տարածաշրջանի ղեկավարն իր ֆեյսբուքում: «Ղրիմում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ վաղվանից կհայտարարվի եռօրյա սուգ»,- հավելել Է Ակսյոնովը:
Հոկտեմբերի 17-ին Կերչի քոլեջում գործել Է անհայտ պայթուցիկ սարք: Նախնական տվյալներով՝զոհվել Է 18 մարդ, հիմնականում՝ դեռահասներ, սակայն հաղորդվում Է, որ զոհերի թիվը կարող Է աճել: Պայթյունից տուժել Է շուրջ 50 մարդ: Քննչական կոմիտեն պատահարը որակել Է որպես ահաբեկչական գործողություն, հարուցվել Է քրեական գործ: Արտակարգ իրավիճակների նախարարության Ղրիմի Հանրապետության Գլխավոր վարչությունը հայտարարել Է արտակարգ դրության մասին Կերչում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, ինչի մասին հայտնել են գերատեսչության պաշտոնական կայքում: