«Չելսիի» նախագահ. Կանենք ամեն ինչ, որպեսզի Ազարը մնա ակումբում
Sport«Չելսիի» նախագահ Բրյուկ Բակը հայտարարել է, որ ակումբն ամեն ինչ անելու է, որպեսզի թիմում պահի բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը.
«Լոնդոնում և աշխարհում ապրող ցանկացած երկրպագու սիրում է Էդեն Ազարին: Նա ոչ միայն փայլուն ֆուտբոլիստ է, այլ նաև հիանալի անձնավորություն: Ցանկանում ենք, որ նա մնա ու դրա համար կներդնենք բոլոր ջանքերը:
Կփորձենք համոզել նրան նոր պայմանագիր կնքել ու մնալ թիմում»,- Բակի խոսքերը մեջբերում է BeIN Sports-ը:
Այս պահին Ազարն ԱՊԼ-ի լավագույն ռմբարկուն է` 7 գոլով: