Թրամփը սպառնացել է փակել Մեքսիկայի հետ սահմանը
International newsԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է փակել Մեքսիկայի հետ սահմանը Կենտրոնական Ամերիկայի երկրներից զանգվածային միգրացիայի պատճառով:
Ինչպես հայտնում է DW.com-ը, այս մասին թվիթերյան գրառում է կատարել ԱՄՆ ղեկավարը՝ շեշտելով, որ Մեքսիկան պետք է «կանգնեցնի այս հարձակումը»:
Ինչպես նշում է Թրամփը, Գվատեմալայի, Հոնդուրասի և Սալվադորի ղեկավարները «շատ բան չեն անում» զանգվածային ներգաղթականությանը վերջ տալու համար: Նրա խոսքով՝ այդ երկրներին հատկացվող ֆինանսական օգնությունը կդադարեցվի, եթե նրանք թույլ տան իրենց քաղաքացիներին հատել սահմանները, որպեսզի կարողանան անօրինական ճանապարհով հասնել ԱՄՆ:
Հիշեցնենք, որ Թրամփի նախընտրական խոստումներից մեկը Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումն է եղել: ԱՄՆ մաքսային սահմանապահ ծառայության տվյալներով՝ նոր պատի կառուցումն ու արդեն առկա ցանկապատի վերանորոգումը կարժենա 33 մլրդ դոլար: