ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ավիահարվածներ է հասցրել Դեր Զորում խաղաղ բնակիչների տների ուղղությամբ. կան զոհեր
International newsԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան ավիահարվածներ է հասցրել Դեր Զոր նահանգի աս-Սուսա գյուղի խաղաղ բնակիչների տների ուղղությամբ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով սիրիական ռազմական աղբյուրին:
«Այո, այդպիսի բան տեղի է ունեցել, և այսօր կոալիցիայի ավիացիան մշտապես ռմբակոծում է անմեղ խաղաղ բնակիչների տները՝ այդպիսով օգնելով «Իսլամական պետություն» գրոհայիններին», - հայտնել է սիրիական ռազմական աղբյուրը:
Միևնույն ժամանակ Սիրիայի պետական հեռուստատեսությունը, հղում անելով տեղի աղբյուրներին, հայտարարել է խաղաղ բնակչության շրջանում զոհերի և վիրավորների մասին, սակայն տուժողների հստակ թիվը չի նշվում:
Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Սավչենկոն երկուշաբթի հայտարարել էր, որ ամերիկամետ զորամիավորումներին հաջողվել է վերահսկողություն հաստատել Եփրատ գետի ափի երկայնքով: