Brexit-ի խնդրով ԵՄ-ի գլխավոր բանակցորդը նշել Է բանակցությունների ձախողման հնարավոր պատճառը
International newsՄեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի միջեւ ցամաքային սահմանի կարգավիճակի հարցը կարող Է դառնալ Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու (Brexit) պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունների վերջնական ձախողման պատճառը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 19-ին հայտնել Է Brexit-ի գծով ԵՄ-ի գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեն՝ հանդես գալով France Inter ռադիոկայանի եթերում:
Խոսելով բրիտանական կողմի հետ բանակցությունների ընթացքի մասին՝ Բառնիեն ընդգծել Է, որ փոխզիջման հասնելու ճանապարհին գլխավոր խոչընդոտներից մեկը մնում Է Միացյալ Թագավորության եւ Իռլանդիայի միջեւ ցամաքային սահմանի հարցը: «Ես ցանկանում եմ հասնել համաձայնության, աշխատում եմ դրա համար, քանի որ դա համապատասխանում Է բոլորի շահերին, բայց դեռեւս շատ լուրջ խնդիր Է մնում` երաշխավորել, որ Իռլանդիայում չլինեն սահմաններ, քանի որ դա կղզու խաղաղության ու կայունության պայմաններից մեկն Է ողբերգական անցյալից հետո»,-հավելել Է քաղաքական գործիչը:
Նա ընդունել Է, որ վերջին հաշվով իռլանդական հարցի շուրջ պայմանավորվածության բացակայությունը կարող Է դառնալ ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի բանակցությունների ձախողման պատճառը: «Իմ պատասխանն Է՝ այո»,-ասել Է քաղաքական գործիչը՝ մեկնաբանելով Իռլանդիայի պատճառով բանակցային գործընթացի հնարավոր անհաջողության վերաբերյալ հարցը: «Բոլորն են դա ասել, ես խոսում եմ ԵՄ-ի բոլոր 27 պետությունների ու կառավարությունների ղեկավարների անունից: Եվրամիության ներսում միաբանություն կա այն բանի շուրջ, որ պայմանագրում, որը ես պետք Է ներկայացնեմ, այդ հարցը (Իռլանդիայի) պետք Է լրջորեն կարգավորված լինի բրիտանացիների հետ»,-հավելել Է Բառնիեն, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: