«Մանչեսթեր Սիթին» խփեց 5 գոլ, Դե Բրույնեն վերադարձավ խաղադաշտ
SportԱնգլիական Պրեմյեր լիգայի 9-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» տանը 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Բարնլիի» դարպասը: Մանչեսթերցիների կազմում 58-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ բելգիացի կիսապաշտպան Կեւին դե Բրույնեն, որն առաջին հանդիպումն անցկացրեց վնասվածքից հետո: Դե Բրույնեն խաղադաշտից բացակայում էր օգոստոսից, երբ ստացել էր ծնկի վնասվածք:
Այս հաղթանակից հետո Խոսեպ Գվարդիոլայի թիմը 23 միավորով բարձրացավ առաջին տեղ: Այս տուրում մանչեսթերցիներին կարող է հավասարվել միայն «Լիվերպուլը», որը հոկտեմբերի 20-ին կհյուրընկալվի «Հադերսֆիլդին»:
Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Բարնլի»՝ 5:0
Սերխիո Ագուերո, 17, Բերնարդո Սիլվա, 54, Ֆերնանդինյո, 56, Ռիհադ Մահրեզ, 83, Լերոյ Սանե, 90