Հունաստանի վարչապետը կղեկավարի ԱԳ նախարարությունը
International newsՀունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կղեկավարի երկրի ԱԳ նախարարությունը՝ այդ պաշտոնից Նիկոս Կոտզիասի հեռանալուց հետո՝ տեղեկացնում է Sigma Live-ը։
Ավելի վաղ Նիկոս Կոտզիասը հրաժարականի դիմում էր ներկայացրել։
Սեպտեմբերին Սալոնիկիում Միջազգային 83-րդ ցուցահանդեսի շրջանակներում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ցիպրասը հայտարարել էր, որ ինքը 2018թ․ Ռուսաստան այցելելու հրավեր է ստացել։