«Լիվերպուլը» հաղթեց ու հավասարվեց «Մանչեսթեր Սիթիին»
SportԱնգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթանակ տարավ «Հանդերսֆիլդի» նկատմամբ:
Խաղի միակ գնդակը խփեց Մոհամեդ Սալահը: Եգիպտացին աչքի ընկավ 24-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո Կլոպի թիմը 23 միավորով հավասարվեց առաջին տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիին»: «Հանդերսֆիլդը» 3 միավորով 19-րդն է: