Ծառուկյանի մոտիվացնող քայլը՝ արտասահմանում բնակվող, մեր հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու կապակցությամբ
SocietyԳուրգեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայ ականավոր գրող Խաչատուր Աբովյանի անունը կրող քաղաքը 55 տարեկան է, ինչի կապակցությամբ էլ, օրերս մեծ տոնակատարություն էր կազմակերպվել՝ օրը հավուր պատշաճի նշելու համար: Տոնին ներկա էին բազմաթիվ աբովյանցիներ, պատվավոր քաղաքացիներ, մարզպետն ու քաղաքապետը և շատ այլ հյուրեր: Սակայն ամենից շատ ոգևորություն և ջերմություն նկատվեց աբովյանցիների կողմից, երբ պատվավոր հյուրերի շարքում գտնվող Գագիկ Ծառուկյանը բարձրացավ բեմահարթակ: Տարիներ շարունակ, Ծառուկյանի առանձնահատուկ ուշադրության կենտրոնում գտնվող Աբովյան քաղաքը, երբեք չի դադարել զարգանալ և առաջընթաց գրանցել:
Եվ ահա վերջին շրջանում, նոր Հայաստանում տիրող հայրենադարձության մթնոլորտին համահունչ, Ծառուկյանը շատ կարևոր և միևնույն ժամանակ արտասահմանում գտնվող մեր հայրենակիցների վերադարձը հայրենիք մոտիվացնող քայլ կատարեց, համաձայն որի, Աբովյան քաղաքում, մոտ ապագայում կառուցվելու է բազմաբնակարան շենքեր, որոնք նախատեսված են լինելու 800-1000 ընտանիքների բնակարանով ապահովելուն: Ծրագրի արտոնյալ կարգավիճակն այս դեպքում այն է, որ ամսական վճարելով 150 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 8-10 տարի հետո, բնակարանը մնում է սեփականատիրոջը:
Նմանատիպ նախաձեռնությունների շնորհիվ է ահա, որ հնարավոր կլինի հասնել նրան, որ ներգաղթողների թիվը արտագաղթողների թվին գերազանցի և այդ ժամանակ, ահա նմանատիպ հայրենանվեր ծրագրեր իրականացնելուց հետո, կարելի կլինի խոսել, երկրում հաստատված սոցիալական արդարությունից:
Գագիկ Ծառուկյանի նմանօրինակ գործերն արդեն օրինաչափություն են դարձել և եթե ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի կարևոր հայրենասիրական իրադարձություն է տեղի ունենում, ապա կիզակետում միշտ Ծառուկյանն է հայտնվում:
Ազգային տնտեսության զարգացման ծանր գործին զուգահեռ Ծառուկյանը նպաստում է նաև հայրենադարձության գործին, միթե՞ կա ավելի արժանապատիվ գործունեություն սրնից առավել: