Պետք չէ «Ռեալին» մեռած համարել. Իսկո
SportՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն հայտարարել է, որ վերջին շրջանի բացասական արդյունքների մեղավորը միայն թիմի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին չէ.
«Հեշտ չէ ընդունել նման արդյունքները, սակայն 6 մրցաշրջանի ընթացքում ես հասկացել եմ, որ երբեք պետք չէ «Ռեալին» մեռած համարել: Այս անհաջողությունների համար պատասխանատվություն ենք կրում բոլորս, ոչ թե միայն մարզիչը:
Մենք հավատում ենք ինքներս մեզ, և կարծում եմ՝ դուրս կգանք այս իրավիճակից: Անհանգստացած ենք, որ անհրաժեշտ արդյունքների չենք հասնում, սակայն աստիճաբար ամեն ինչ կփոխվի:
Ես պատահականությունների չեմ հավատում: Հավատում եմ միայն աշխատանքին: Հույս ունեմ՝ «Վիկտորիայի» հետ առաջիկա հանդիպումն անցումային կետ կլինի մեզ համար: Բոլորս վստահում ենք Խուլեն Լոպետեգիին և նրա աշխատանքին»,- Իսկոյի խոսքը մեջբերել է El Chiringuito TV-ի թվիթերյան էջը:
Հավելենք, որ «Ռեալը» «Վիկտորիայի» հետ խաղալու է Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի շրջանակում. հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 23-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին: