Նախագահը դատավորներ է նշանակել
SocietyՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչական դատարանի դատավոր է նշանակել: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից, այդ մասին նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 8-ի ԲԴԽ-41-Ո-111 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Ռոբերտ ՄԱՔԵՅԱՆԻՆ նշանակել վարչական դատարանի դատավոր
Ռոբերտ ՄԱՔԵՅԱՆԻՆ նշանակել վարչական դատարանի դատավոր
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ»:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Լուսինե Աբգարյանը նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: Նախագահի հրամանագրում ասվում է.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 22-ի ԲԴԽ-42-Ո-116 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Լուսինե ԱԲԳԱՐՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ»: