Կուբանի հյուրանոցներում ավելի քան 100 սենյակ է նախապատրաստվել հեղեղի պատճառով տարհանման համար
International newsՌուսաստանի Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանի բնակիչների համար ավելի քան 100 հյուրանոցային համարներ են նախապատրաստվել՝ հեղեղի պատճառով մարդկանց տարհանելու նպատակով:
Այս մասին ռուսական ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է շրջանի ղեկավար Անատոլի Ռուսինը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում արտակարգ ռեժիմ է հայտարարվել, որտեղ հորդառատ անձրևների պատճառով ջրհեղեղներ են գրանցվել, տարհանվել են տներ:
Բոլոր ծառայություններն անցել են շուրջօրյա աշխատանքային ռեժիմի:
«Բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեին, տարհանվել են հյուրանոցային սենյակներ, որպեսզի մարդիկ կարողանան տեղափոխվել եւ գիշերը անցկացնել նորմալ պայմաններում», - ասել է Ռուսինը: