Թրամփը դատապարտել Է բռնությունը եւ ամերիկացիներին կոչ Է արել խնդիրները լուծել ընտրությունների օգնությամբ
International newsԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել Է բռնության կիրառումը որպես քաղաքական հակառակորդների վրա ճնշման մեթոդ եւ ամերիկացիներին կոչ Է արել գոյություն ունեցող բոլոր տարաձայնությունները կարգավորել՝ նոյեմբերի 6-ին մասնակցելով Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին: Միացյալ Նահանգների ղեկավարն այս մասին հայտարարել Է հոկտեմբերի 24-ին Վիսկոնսինի նահանգում կայացած հանրավաքում: Նրա ելույթը հեռարձակել Է C-SPAN հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Կա մեր տարաձայնությունները վերացնելու միայն ու միայն մեկ միջոց. դա խաղաղ քվեարկությունն Է ընտրատեղամասերում»,- հավելել Է ԱՄՆ-ի նախագահը: Թրամփը նաեւ հորդորել Է Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցներին՝ դադարեցնել քաղաքական գործիչների վրա հարձակումներն ընտրությունների նախաշեմին: «Զանգվածային լրատվամիջոցները նույնպես պետք Է պատասխանատվություն դրսեւորեն եւ հարգալից տոն պահպանեն, ինչպես նաեւ դադարեցնեն անվերջ թշնամանքը եւ մշտական բացասական ու հաճախ անհիմն հարձակումներն իրենց նյութերում»,- ասել Է նա:
Ավելի վաղ Գաղտնի ծառայությունը հայտնել Է, որ կալանել Է երկու պայթուցիկ սարք, որոնք փոստով առաքվել են ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամային եւ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Եվս մեկ ենթադրյալ պայթուցիկ սարք Է ստացվել Նյու Յորքում Time Warner Center-ի շենքում, որտեղ գտնվում Է CNN հեռուստաալիքի գրասենյակը: Այն հասցեագրված Է եղել Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Ջոն Բրենանին: Նույն օրը Ֆլորիդայի նահանգում տարահանվել Է կոնգրեսական Դեբի Վասերման Շուլցի գրասենյակը, որտեղ նույնպես նման ծանրոց Է ստացվել:
Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն նույնպես հայտարարել Է, որ իր համար կասկածելի ծանրոց Է եկել, բայց շուտով պարզվել Է, որ այն շինծու Է եղել: Նաեւ ծանրոցներ են ստացել դեմոկրատ կոնգրեսական Քամիլա Հարիսի ընդունարանը, որը գտնվում Է San Diego Tribune թերթի հետ նույն շենքում, CNN հեռուստաալիքը եւ «Բաց հասարակություն» կազմակերպության կենտրոնակայանը: Հոկտեմբերի 22-ին պայթուցիկ սարք Է գտնվել փոստարկղում՝ Նյու Յորքի նահանգում ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի տան մոտ: Եվս մեկ կասկածելի փաթեթ Է հայտնաբարվել Մերիլենդում Կոնգրեսի փոստային տեսակավորման հիմնակայանում: Այդ գրոհների հետաքննությունն այժմ առաջնահերթություն Է Հետաքննությունների դաշնային բյուրոյի ամար, հաղորցդել Է ՏԱՍՍ-ը: