Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության 38 աշխատակցի են հարցաքննել Ջամալ Խաշոգջիի սպանության գործով
International newsԹուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության 38 աշխատակցի են հարցաքննել սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործի հետաքննության շրջանակներում:
Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով թուրքական աղբյուրին, Ստամբուլի դատախազության՝ ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բյուրոյի աշխատակիցները հարցաքննում են տարբեր աստիճանի պաշտոնյաների, այդ թվում և սպասարկող անձնակազմին և հաշվապահներին:
Նշվում է, որ դիվանագիտության առաքելությունից ևս 5 մարդ պետք է ցուցմունք տա:
Հիշեցնենք, որ Washington Post-ի թղթակից Խաշոգջին անհետացել էր հոկտեմբերի 2-ին՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատսություն մտնելուց հետո:
Օրեր առաջ Էր Ռիադը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ ասելով, որ լրագրողը մահացել է հյուպատոսության աշխատակիցների հետ ծագած վիճաբանության հետևանքով: