Հայաստանի Գավաթ. «Լոռի»-ն արտագնա խաղում հաղթեց «Փյունիկին»
SportՖուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կայացան ¼ եզրափակչի հերթական խաղը:
«Փյունիկ»-ը սեփական հարկի տակ մրցեց Վանաձորի «Լոռու» հետ: «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում նախ 12-րդ րոպեին «Լոռի»-ից հանդիպման հաշիվը բացեց Իվուն, իսկ արդեն երկրորդ կեսի 83-րդ րոպեին այն կրկնապատկեց Ումարուն: Ի վերջո «Փյունիկ»-«Լոռի» խաղն ավարտվեց 0:2 հաշվով:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա նոյեմբերի 8-ին Վանաձորում: