Վարազդատ Հարոյանը մասնակցեց «Ուրալ»-ի խաղին
SportՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցել է «Ուրալ»-ի հերթական խաղին:
Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրում «Ուրալ»-ը Եկատերինբուրգում հյուրընկալել էր «Ուֆա»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Ուրալ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: Հայ ֆուտբոլիստ դեղին քարտ ստացավ 37-րդ րոպեին:
Այս տուրից հետո «Ուրալ»-ը մրցաշարային աղյուսակում 12-րդ տեղում է և ունի 13 միավոր: