Միջադեպն ուղղված չի եղել վարչապետի դեմ. վարչապետի խորհրդականը՝ Կառավարության շենք նռնակով մուտք գործելու փորձի մասին
SocietyՄիջադեպն ուղղված չի եղել վարչապետի դեմ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ժամեր առաջ Կառավարության շենք նռնակով մուտք գործելու փորձին։
«ՀՀ կառավարության շենքն անվտանգ է, միջադեպն ուղղված չի եղել վարչապետի դեմ, որևէ մեկին վտանգ չի սպառնացել և շնորհակալ եմ անվտանգության աշխատողներին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար»,– գրել է Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 19-ի սահմաններում, 1975թ. ծնված տղամարդը ձեռքի նռնակով փորձել է մուտք գործել Կառավարության շենք՝ ինքնապայթեցման նպատակով, սակայն վնասազերծվել է Կառավարության շենքում պահպանություն իրականացնող ԱԱԾ աշխատակիցների կողմից: