Թրամփը մերժել է Հնդկաստան այցի հրավերը․ լրատվամիջոց
International newsԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Նյու Դելիում Հանրապետության օրվա տոնակատարությունների առիթով Հնդկաստանի իշխանությունների հրավերն այն բանից հետո, երբ Հնդկաստանը Ռուսաստանի հետ կնքել է Ս-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման համաձայնագիր, հայտնում է RT-ն՝ վկայակոչելով NDTV-ն։
Միեւնույն ժամանակ, Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը դեռեւս չի մեկնաբանում տոնի գլխավոր հյուրերից մեկը դառնալու հրավերի հնարավոր մերժումը ամերիկյան առաջնորդի կողմից: