Արթուր Ալեքսանյանը չներկայացավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար գոտեմարտին
SportՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չներկայացավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար գոտեմարտին: Հայտնի չէ, թե ինչու:
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 97 կգ քաշային կարգի բրոնզ մեդալի համար գոտեմարտում գյումրեցի մարզիկը մրցելու էր Իրանի ներկայացուցիչ Ահդի Աբաս Ալիյարիֆեյզաբադիի հետ։ Սակայն Ալեքսանյանը չներկայացավ գոտեմարտին:
Ալեքսանյանն աշխարհի առաջնության եռակի, Եվրոպայի առաջնության քառակի չեմպիոն է: 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում դարձավ օլիմպիական չեմպիոն: